Եղեգնակատու 

Դաս     Կաթնասուններ Mammalia

Կարգ    Գիշատիչներ  Carnivora

Ընտանիք   Կատվազգիներ  Felidae

Ցեղ     Կատուներ  Felis

Տեսակ   Եղեգնակատու  Felis chaus

Եղեգնակատուն կատվազգիների ընտանիքի գիշատիչ կենդանի է։ Նրան անվանում են նաև Խաուս, ճահճային կամ նեղոսյան կատու։  ՀՀ-ում տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), մասամբ հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Հին Եգիպտոսում դեռ 3 հազար տարի առաջ, եգիպտացիները կարողացել են ընտայնացնել կենդանուն և օգտագործել ջրլող թռչունների որսի ժամանակ։

Դրա մասին հայտնի է դարձել հայտնաբերված ժայռապատկերներից, որոնցում պատկերված են նմանատիպ կենդանիներ՝ ատամների մեջ որսը բռնած դեպի ափ լողացող, որտեղ կանգնած են մարդիք ։ «Խաուս» անվանումը կրկին առաջացել է հին Եգիպտոսից, որովհետև կատուներին պահում էին տանը։ Եղեգնակատուն ընտանի կատվից տարբերվում է ավելի խոշոր չափերով։ Մարմնի երկարությունը տատանվում է 60–90սմ, իսկ պոչի երկարությունը հասնում է 21–30սմ։ Քաշը կազմում է 8–15 կգ, մնդավի բարձրությունը՝ 50–90սմ։ Մարմինը համեմետաբար կարճ է, ոտքերը երկար, իսկ ականջների ծայրերին առկա էն մազափնջեր։  Մազածածկը միջին երկարության է, իսկ գունավորումը հիմնականում ավազամոխրագույն և հիշեցնում է չոր եղեգնի գույնը։ Մորթու վրա կարող է լինել աննկատելի նախշ՝ մուգ բծերի կամ գծերի ձևով, որն ավելի տեսանելի է պոչի և վերջույթների վրա։ Այն ավելի նկատելի է երիտասարդ սռանձնյակների և ձագերի մոտ։ Մազափոխությունը լինում է ամռանը, աշնան վերջում մորթին դառնում է շատ խիտ։

Գիշատչի գունավորումը թույլ է տալիս հմտորեն քողարկվել եղեգների և թփերի մեջ։ Բնակվում են գորշուկների և աղվեսների լքված բներում, գետերի և ջրամբարների մոտ։ Գերազանց լողորդներ են, ինչի շնորհիվ որսում են ջրլող թռչուններ և ձկներ։

Եղեգնակատվի սննդակարգը շատ բազմազան է  և կարելի է վստահորեն ասել, որ նա սնվում է ցանկացած կենդանի արարածով, որը կորող է որսալ։

Զուգավորման շրջանը սկսվում է հունվար-փետրվար ամիսներին։ Այդ ժամանակահատվածում կենդանիները ձգտում են ընտանիք կազմել։ Զուգավորումից հետո էգ կատվի հղիությունը տևում է 60–66 օր։ Ձագուկները ծնվում են մայիսին, 100 գր քաշով։ Արուների թիվը գերազանցում է էգերին։ Աչքերը բացվում են ծնվելուց 10 օր անց, իսկ 6 ամսականում կենդանիները դառնում են սեռահասուն։ Սերնդի կերակրման և դաստիարակմանը մասնակցում են երկու ծնողներն էլ։ Երկու ամսականից ձագերը բացի մայրական կաթից սկսում են սնվել նաև մսով, իսկ 5 ամսեկանից՝ դառնում լիովին ինքնուրույն։

 Բնական միջավայրում եղեգնակատուներն ապրում են մոտ 15 տարի, անազատության մեջ՝ շատ ավելի երկար և բավականին լավ բազմանում են, ինչը շատ կարևոր է տվյալ տեսակի պահպանման և բնության մեջ կենդանու քանակի ավելացման համար։