Կոկորդիլոսակերպ կայման

Caiman crocodilus

 

Դաս Սողուններ Class Reptilia

Ընտանիք Ալիգատորներ Family Alligatoridae

Ցեղ Կայմաններ Genus Caiman

Տեսակ Կոկորդիլոսակերպ կայման Species Caiman crocodilus

 

    Կոկորդիլոսակերպ կայմանը լայնորեն տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի լճերում և գետերում։ Այս տեսակն իր տարածման ողջ արեալում բավական մեծաթիվ է։ Բացի այդ գոյություն ունեն նաև ինվազիվ պոպուլյացիաներ ԱՄՆի հարավում, Կուբայում և Պուերտո Ռիկո կղզում։ Կոկորդիլոսակերպ կայմանները միջին չափի կոկորդիլոսներ են, որոնց երկարությունը հասնում է ընդամենը 2.2-2.5 մետրի /սովորաբար, մինչև 2 մ/։ Խոշոր արուների քաշը կարող է հասնել մինչև 40 կգ։ Արուները ավելի խոշոր քան էգերը։ Կոկորդիլոսակերպ կայմանների կերակրացանկը բազմազան է, որը կարող է փոփոխվել՝ կախված տարվա եղանակից և աշխարհագրական դիրքից։ Այն ընդգրկում է տարբեր անողնաշար կենդանիներ, այդ թվում միջատներ, խեցգետնակերպեր, ձկներ, փոքր կաթնասուններ և ջրլող թռչուններ։ 

   Սովորաբար ապրում են մեծ խմբերով և ժամանակի մի մասն անց են կացնում ցամաքում՝ ընդունելով արևային լոգանք, սակայն ջրից ոչ հեռու։ Ակտիվորեն հաղորդակցվում են միմյանց հետ՝ օգտագործելով տարբեր ձայնային ազդանշաններ Որսը կատարում են հիմնականում գիշերը։

     Կայմանները սեռահասուն են դառնում 3-4 տարեկան հասակում, երբ էգերը հասնում են 1.2, իսկ արուները՝ 1.4 մետր երկարության։ Էգը ջրից ոչ հեռու որևէ բարձր վայրում փորում փոս, որի հատակը ծածկում է կիսափտած բույսերով։ Այստեղ էգը դնում է 14-40 ձու, որոնք ծածկում է հողով։ Բույսերի փտման արդյունքում արտազատված ջերմությունը բարձրացնում է ջերմաստիճանը բնի մեջ՝ նպաստելով ձվերում սաղմերի զարգացմանը։ Ինկուբացիան տևում է մոտ 90 օր, որի ընթացքում կայմանները հսկում են բունը։ Այս կենդանիները հոգ են տանում իրենց ձագերի մասին՝ ստեղծելով նրանց համար «մանկապարտեզներ», որտեղ հավաքվում են մի քանի էգերի ձագերը։ Ձագերի մասին հերթականությամբ հոգ է տանում էգերից մեկը, մինչ մյուսները զբաղվում են կեր հայթայթելով։ Կենդանաբանական այգում այժմ ապրում է Կոկորդիլոսակերպ կայմանի մեկ առանձնյակ, որը մոտ 4 տարեկան է։