

Պատմություն
Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը տանում է 20-րդ դարի 30-ական թվականները, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին`ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ: Ի վերջո 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:
1941-45թթ. այգու առջև խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը և սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Անգամ պատերազմի տարիներին, երբ միջոցները չափազանց սուղ էին, Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երևանի կենդանաբանական այգին՝ մեծ գումարներ տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954-ին այգին ուներ 332 գլուխ կենդանի (թե քանի տեսակ է եղել չի պահպանվել), որից 95-ը ձեռք էր բերվել նույն թվականին: 1954 թվականին, այգին կանաչազարդելու նպատակով, տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ և մոտ 3000 տեսակի սածիլ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր շարունակում մնալ ոռոգման ջուրը, ինչի պատճառով նորատունկ ծառերի զգալի մասը չորացել էր: Նույն թվականին այգում աշխատել է 104 բանվոր-ծառայող, գործել է այգու գիտամեթոդական բաժինը: Իսկ այգու բաժինների վարիչների գիտամակարդակը բարձրացնելու նպատակով, վերջիններս պարբերաբար մասնակցել են ինստիտուտում անցկացվող գիտական սեմինարներին: 1954-ին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ-ին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի (գլխաքանակը չի նշվում), սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90-ով:
Ցուցադրական կերակրումներ և զբաղվածություն
Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված և հաշվի առնելով, որ կարող են առաջանալ մարդկային կուտակումներ՝ այս պահին ցուցադրական միջոցառումներ Երևանի կենդանաբանական չեն իրականացվում։
Մեր այգու կենդանատեսակները
Երևանի այս չքնաղ վայրում՝ կենդանաբանական այգում, ապրում են կենդանիների և թռչունների շուրջ 172 տեսակ, որոնց մեջ կան թե՛ Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թե՛ Հայաստանի Կարմիր գրքում։ Այգու հիմնական նպատակն է վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, բնապահպանական գիտելիքների տարածումը և այլն։
Մեր այգու
տեսադարանը

Տոմսերի արժեքները

Փղերի պաշտպանության միջազգային օր
Աշխարհի շատ երկրներում սեպտեմբերի 22-ը նշվում է որպես փղերի պաշտպանության միջազգային օր: Բնապահպանական տարբեր կառույցների նախաձեռնությամբ ստեղծված այս տոնը, թեպետ դեռևս պաշտոնական կարգավիճակ չունի, սակայն հրաշալի առիթ է փղերին սպառնացող վտանգների մասին բարձրաձայնելու, ինչպես նաև նրանց պահպանությանն ուղղված ծրագրերի խթանման համար: Երևանի կենդանաբանական այգում ստեղծման օրվանից բնակվել են 5 փիղ: Այցելուների ամենասիրելի բնակիչ Բունկան է՝ այգու չարաճճի փղիկը: Նա լույս աշխարհ է եկել Վրաստանում Ամանորի եռուզեռին: Բունկան կամ Գրանտ կրտսերն ակտիվ ու աշխույժ կենդանի է, ամենից շատ սիրում է խնձոր ու բանան:
Կարծիքներ մեր այցելուներից

