Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Խնդիրների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։

img
Երևանի Կենդանաբանական Այգի

Նորություններ

Meeting With Germany Ecological Union
26Օգոստոս

Երևանի կենդանաբանական այգին և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը կհամագործակցեն

Երևանի կենդանաբանական այգու և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը և NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։ Հուշագրի հիմքում դրվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով երկու կառույցները կընդլայնեն համագործակցության շրջանակը։ Նախանշվել են համատեղ էկոկրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական վերապատրաստումները, վայրի կենդանիների, մասնավորապես, արագիլների փրկության ծրագրերի իրականացումը և այլն։ Վլադիմիր Սիմոնյանի խոսքով՝ նմանօրինակ գործակցությունները կնպաստեն կենդանաբանական այգու հիմնական առաքելության արդյունավետ իրագործմանը, ոլորտում նոր ու մրցունակ բնապահպանական ծրագրերի իրականացմանը։ Նա նշել է, որ ստորագրված հուշագիրը կձևավորի երկխոսության և փոխգործակցության նոր եզրեր։ Նարեկ Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակը կընդլայնվի, համատեղ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Եվ այս փաստաթուղթը թույլ կտա փոքր ինչ նպաստել վայրի բնության բնականոն զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը։ Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել անել հնարավորը հուշագրով նախանշված հիմնական նպատակների իրականացման համար։ Քննարկվել են նաև վայրի բնության հիմնական մարտահարվերներին, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին և բնապահպանությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Meeting With Armenian Ecological Union
8Օգոստոս

Վլադիմիր Սիմոնյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանին

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գ.Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում։ Նա անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։ Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։

Online discussion
10Հուլիս

Երևանի կենդանաբանական այգու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև տեղի է ունեցել առցանց քննարկում

Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև «Zoom» հարթակի միջոցով տեղի է ունեցել առցանց քննարկում։ Քննարկման ընթացքում կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները», այնուհետև այն շարունակվել է ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևաչափով։ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է այս նախաձեռնությունը և նշել, որ կենդանաբանական այգին որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ շարունակաբար նա¬խաձեռնել, մշակել և ներդնել գիտակրթական ծրագրեր և նոր գործիքներ այգու վերազինման համար։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց և՛ տեսական, և՛ հատկապես գործնական գիտելիքների կատարելագործմանը։ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի խոսքով՝ լինելով իր տեսակի մեջ միակ կառույցը՝ ԵԿԱ-ն կարևոր նշանակություն ունի ոլորտի կրթական և գիտական հատվածի համար՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների և մրցունակ կրթություն ստանալու նպատակով։ Վլադիմիր Սիմոնյանը և Արևիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ համագործակցության համար և հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։ Կենդանաբանական այգին ներկայումս սկսել է իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական և թե՛ մշակութային կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու և կրճատելու, այգու ներուժը կատարելագործելու և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար։

Scientific center
13Հունիսի

Համագործակցություն կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ

Հունիսի 12-ին Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ Հուշագրի ստորագրման նպատակն է՝ գիտական և կրթական հարաբերությունների ձևավորումը երկու կառույցների միջև և դրանց հետագա զարգացումը։ Նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով կընդլայնվի Երևանի կենդանաբանական այգու ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև գործակցությունը։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Բարդուխ Գաբրիելյանին այգուն աջակցելու պատրաստակամության համար և ընդգծել, որ այս փաստաթուղթը կնպաստի Երևանի կենդանաբանական այգու մասնագիտական գործունեության կատարելագործմանը, այգին ոլորտի գիտական կենտրոն դարձնելուն ուղղված քայլերին։ Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ ողջունելի է Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրինության այս քայլը ՀՀ ԳԱԱ և այլ գիտական կառույցների հետ երկխոսության ձևավորման առումով։ Նա նշել է, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը կփորձի իր ներդրումն ունենալ Երևանի կենդանաբանական այգու հետագա զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման գործում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի, այդ թվում՝ սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, վերապատրաստումների և այլ հարցերի շուրջ։

Meeting
26Հունիսի

Քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև

Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև տեղի է ունեցել քննարկում։ Կողմերը կարևորել են նման հանդիպումների բնույթը և անդրադարձել համագործակցության մի շարք օրակարգային հարցերի։ Քննարկվել են առաջիկայում համատեղ իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները, արդյունավետությունը և ակնկալվող արդյունքը։ Անդրադարձ է կատարվել կենդանաբանական այգու հիմնական նպատակներին, խնդիրներին ու գործառույթներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպումները դարձնել շարունակական, ինչպես նաև հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ միայն նման համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի Երևանի կենդանաբանական այգում տարբեր ուղղություններով իրականացնել բարեփոխումներ։

Created by potrace 1.15, written by Peter Selinger 2001-2017