Ամուրյան վագրերը կարծես ընտանիք են կազմում 

Կենդանաբանական այգում կարծես ձևավորվում է նոր ընտանիք։ Ամուրյան վագրեր Ամուրն ու Լոլիտան այսօր ծանոթացան և ,ի դեպ, ջերմորեն ընդունեցին իրար։ Մեծ հույս ունենք, որ ընտանիքն ամուր հիմք կունենա և կուրախացնի աշխատակիցներին ու այցելուներին նոր սերնդով։

Ի դեպ, 7 տարեկան Ամուրին Կենդանաբանական այգին վերջերս է նվեր ստացել Առաքելյանների ընտանիքի կողմից։