Այգին պատրաստվում է ձմեռային սեզոնին. որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում կենդանիների ձմեռանոցներում

Կենդանաբանական այգու տնօրինության և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին աշխատանքային ընթացքում որոշ իրերի, սարքավորումների անհրաժեշտության մասին։

Այգին պատրաստվում է ձմեռային սեզոնին. որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում կենդանիների ձմեռանոցներում՝ մինչև վերջիններիս հիմնանորոգման աշխատանքների ծավալումը։

Ամփոփելով անցած շաբաթը տնօրենի ժ/պ ԷդմոնդՂազարյանը նշեց, որ ԵԱԶԱ-ի՝ Երևանի կենդանաբանական այգու մենթոր Ջոսե Կոկի հետ հանդիպումն արդյունավետ է անցել։ Հույս հայտնեց, որ նրա այցը Հայաստան հիմք կհանդիսանա անցում կատարելու գործնական քայլերի, որոնք կնպաստեն ոչ միայն ԵԱԶԱ-ի անդամակցությանը, այլև Այգու զարգացմանը։