Երևանի կենդանաբանական այգի էին ացելել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները։ Այգու գիտակրթական ծրագրերի պատասխանատու Քնարիկ Համբարձումյանը սեմինար անցկացրեց «Կենդանաբանական այգիների էվոլուցիան և ժամանակակից դերը» թեմայով։ Դրանից հետո ուսանողները շրջել են այգում՝ ավելի մանրամասն գիտելիքները ստանալով որպես ապագա մասնագետներ։