Արտադասարանական միջոցառում ՀՊՄՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի շրջանակում

Արտադասարանական միջոցառում ՀՊՄՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի շրջանակում

 

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներն իրենց պրակտիկայի շրջանակում, ղեկավար Սամվել Պիպոյանի հետ, այսօր շրջեցին այգում։  

    

  Պրակտիկանտներն ուղեկցում էին Խաչատուր Աբովյանի անվան N2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին, ովքեր կենսաբանություն առարկայի շրջանակում այժմ ուսումնասիրում են սողունների առանձնահատկություններ։     

Այգու ակվատերարիումում պրակտիկանտ ուսանողները աշակերտներին ներկայացրին սողունների մասի օգտակար ու հետաքրքիր տեղեկատվություն։

Նմանատիպ արտադասարանական միջոցառումը աշակերտներին հնարավորություն է տալիս ճանաչել, սիրել կենդանիներին, և զարկ է տալիս էկոլոգիական կրթության զարգացմանը»,-նշեց դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանը։