ԵԿԱ-ի աշխատակիցներն ավարտեցին «Species 360» միջազգային ընկերության ZIMS համակարգի վերապատրաստման դասընթացը

Ավարտվեց Կենդանաբանական այգում անցկացվող «Species 360» միջազգային ընկերության ZIMS համակարգի վերապատրաստման դասընթացը: Ծրագրի ավարտին ընկերության տարածքային համակարգող Ալեքսանդր Կանտորովիչը և Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ-ն շնորհավորեցին մասնակիցներին դասընթացն ավարտելու համար և հանձնեցին հավաստագրեր: Տնօրենի ժ/պ-ն նշեց, որ ողջունում է վերապատրաստման նման ծրագրերն ու, ընդհանրապես, կրթական տարր պարունակող ցանկացած նախագիծ: Նա հույս հայտնեց, որ այս ծրագրի ընթացքում ձեռք բերված հմտությունները Այգու աշխատակիցները կօգտագործեն ի նպաստ Կենդանաբանական այգու: