Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ԵԿԱ Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը: Նիստին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը, ԵԿԱ տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանը, գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը, Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, ԵԿԱ ԿԽ փոխնախագահ Սամվել Պիպոյանն ու Կառավարման խորհրդի այլ անդամներ: Նիստի օրակարգում էր այգու ընդլայնման և զարգացման տեսլականն ու մաստեր պլանի քննարկումը, կանոնադրության փոփոխության նախագիծն ու ընթացիկ հարցեր:
