ԵԿԱ կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել են այգու կառավարման, կենդանիների համալրման հետ կապված մի շարք հարցեր

ԵԿԱ կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել են այգու կառավարման, կենդանիների համալրման հետ կապված մի շարք հարցեր

 

Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿի 2022 թվականի ընդհանուր հաշվետվության քննարկումը, այգու գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացումը և հաստատումը կառավարման խորհրդի կողմից:

Հաջորդ հարցը վերաբերել է լրատվամիջոցներում շրջանառվող ԵԿԱի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությանը: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ հայտարարությունը կատարվել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից, սակայն չեն ներկայացվել որոշակի ծրագրեր, հետևաբար դժվար է եղել ԵԿԱ կառավարման խորհրդի նիստում առարկայական քննարկում ծավալել: Ռազմավարական պլանի մշակման սահմաններում այգու Կառավարման խորհրդի համար հետաքրքիր կլիներ քննարկել տվյալ հարցը, քանի որ այգու զարգացումը ընդհանուր շահ է Երևանի քաղաքապետարանի, ԵԿԱ կառավարման խորհրդի և ՀՀ հասարակության համար: Ուստի, ԵԿԱ կառավարման խորհրդի կողմից որոշում է կայացվել նամակով դիմել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հնարավոր համագործակցության սահմաններում քննարկել վերը նշված հարցը:

Քննարկվել են մի քանի ընթացիկ հարցեր՝ այգու կառավարման, կենդանիների համալրման հետ կապված: Կառավարման խորհրդին է ներկայացվել այգում կատարվող ընթացիկ աշխատանքները, մի շարք կենդանիների փոխանակման հետ կապված հարցեր, որոնք համարելով համարժեք և այգու զարգացման համար արդիական, հավանության են արժանացել ԿԽի կողմից: Կառավարման խորհրդի անդամները նաև պատրաստակամություն են հայտնել որոշակի սեկտորում մասնակցել այգու զարգացման աշխատանքներին՝ կանաչապատման, կենդանիների ազատավանդակների կառուցման և այլ հարցերի հետ կապված: