ԵԿԱում անցկացվեց առաջին բուժօգնության դասընթաց

 

 Երևանի կենդանաբանական այգում անցկացվեց առաջին բուժօգնության դասընթաց, որին մասնակցեցին բաժնի վարիչներ, կենդանի խնամողներ և վարչական մասի աշխատակիցներ:

       

Դասընթացը վարեց բազային սրտաերիկամային ռեանիմացիայի և ՎԲԿՀ հիմնադրամի առաջին բուժօգնության հրահանգավորիչ Վարվարա Սոլովյովան: Խոսվեց դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն օգնություն ցուցաբերելու մասին:

         Ներկայացվեց նաև ցանկացած արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և խուճապի չմատնվելու նրբությունները, քանի որ երբեմն առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։

       

Դասընթացի մասնակիցները փորձեցին տեսական գիտելիքները նաև կիրառել գործնականում՝ մանեկենի միջոցով: