Երևանի կենդանաբանական այգին արդեն պատրաստ է ձմեռային սեզոնին

Ձմռան նախապատրաստական աշխատանքներում Այգում կարևորվում է հատկապես կենդանիների համապատասխան պայմաններով ապահովումը։ Ինչպես արդեն նշել էինք ազատավանդակներն արդեն զինված են ջեռուցման համակարգերով, սարքերով, իսկ հաջորդ կարևոր քայլը ձմեռանոցներում պատշաճ վիճակ ապահովելն էր։

Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը հայտնեց, որ նորոգվել են մի քանի կենդանիների ձմեռանոցների տանիքներ, և Այգին արդեն պատրաստ է ձմեռային սեզոնին։

 

Վերջինս նաև նշեց, որ այսուհետ աշխատակիցների մուտքն ու ելքը կֆիքսվի քարտային համակարգի շնորհիվ։