Երևանի կենդանաբանական այգին համալրվեց 2 կենգուրուով և մեկ գենետայով

«Էկզոտարիում պլյուս» ՍՊԸ-ի հետ կենդանիների փոխանակման արդյունքում Երևանի կենդանաբանական այգու կենդանատեսակների շարքը համալրվեց շիկա-մոխրագույն երկու կենգուրուով և մեկ գենետայով:

6 ամսական արու և 3 տարեկան էգ կենգուրուները միասին փորձում են ընտելանալ իրենց նոր տարածքին և խնամողներին:

Իսկ գիշատիչների կարգին պատկանող գենետան արդեն հարմարվել և բնակություն է հաստատել Այգու ակվատերարիումում:

Կենդանասերնե՞ր, շտապեք նրանց այցելելու: