Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար

 

Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին ներկայացրեց այսուհետ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանին։

Այնուհետև Կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն այգու աշխատակիցներին ծանոթացրին Արմեն Հարությունյանի հետ։ Վերջինս իր խոսքում նշեց, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնեց, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։