Երևանի կենդանաբանական այգում կայացավ աշխատակիցների և տնօրինության շաբաթական հանդիպումը

Երևանի կենդանաբանական այգում անցկացվող շաբաթական հանդիպմանը նախ քննարկում ծավալվեց կենդանիների սննդի ու խնամքի մասին։ Տնօրենի ժ/պ-ն հետաքրքրվեց մատակարարման հետ կապված հարցերից։ Քննարկվեցին նաև Այգու մաքրության ու կանաչապատման հետ կապված հարցեր. հոկտեմբերի վերջին կսկսվեն էտման աշխատանքներ։ Այսօրվա հանդիպմանը ներկա էր ազգությամբ գերմանացի, փղերի առաջատար մասնագետ Թոբիաս Դորնբուշը, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Երևանի կենդանաբանական այգի, տեսակցում փղին, համոզվում, որ փիղը լավ վիճակում է գտնվում, չունի առողջական խնդիրներ։ Փղերի մասնագետը հանդես եկավ առաջարկով՝ փղի ազատավանդակի հավելյալ դռան մասին։ Այգու տնօրենի ժ/պ-ն ողջունեց նախագիծը, և հայտնեց,որ մտադրություն կա փղի ազատավանդակը մեծացնելու և փղերի խումբ ունենալու համար։