Երևանի կենդանաբանական այգում կայացավ աշխատակիցների հետ հանդիպում-քննարկում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն օրերս եղել է Պորտուգալիայում, որտեղ մասնակցել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) տարեկան կոնֆերանսին։ Բացի դրանից արդյունավետ քննարկում է ունեցել ԵԱԶԱ-ի տնօրենի և Հայաստանի մենթորի հետ, որի մասին ներկայացրեց աշխատակիցներին, և վստահեցրեց, որ այդ հանդիպումների արդյունքում Այգին մոտ ապագայում կունենա միջազգային չափանիշներին համապատասխան տեսք և կդառնա ԵԱԶԱ-ի լիիրավ անդամ։ Աշատակիցների հետ հանդիպման ժամանակ տնօրենը նաև ծանոթացավ իր բացակայության ընթացքում կատարված աշխատանքներին, լսեց կենդանիների խնամքի բաժիններում աշխատանքային ընթացքի անհրաժեշտությունների մասին, իսկ վերջում տրվեցին նոր հանձնարարականներ շահագործման և մատակարարման բաժնին՝ Այգում շինարարական աշխատանքների շարունակման համար։