Այսօր տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի հերթական քննարկումը` Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանի, փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանի, Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի, ԵԿԱ Կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանի  ու անդամների մասնակցությամբ։

Հստակեցվել է կատարվելիք աշխատանքների ժամանակացույցը։