Ծառատունկ Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս օրերին տնկվել է արդեն ավելի քան 350 ծառ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և վարչության անդամներ, Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Տնկվել են 8 տեսակի ծառեր և թփեր, որոնց մեջ կան դեկորատիվ և այլ ծառատեսակներ, այդ թվում՝ գիհի, հացենի, կատալպա, մետաքսածառ, վայրի պտղատուներ, չմենի, սիրիական վարդ, ասպիրակ և ֆորզիցիա Ծառատունկին իրենց ներդրումն են ունեցել նաև դպրոցականները։

Ծառերը այգուն նվիրաբերել է «Էյ-թի-փի» բարեգործական հիմնադրամը։