Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ԵԿԱ տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանը, փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը, ԿԽ նախագահ Կարեն Մանվելյանը և կառավարման խորհրդի այլ անդամներ:

Նիստին քննարկվել է կենդանաբանական այգու ձմեռային սեզոնի պատրաստվածությունը, շինարարական աշխատանքների ընթացքն ու նոր կենդանիների համար կենդանաբուժական և կենդանաբուծական հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև այգու զարգացման պլանի կարգավիճակին։