Կենդանաբանական այգում կանցկացվի առաջին բուժօգնության դասընթաց, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները
Տնօրենի պարտականությունները կատարող Աշոտ Ասլանյանը աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց այգու ամբողջ աշխատակազմին Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման տոնական միջոցառումների կազմակերպման, կենդանիների զբաղվածությունը բնականոն անցկացնելու և օրը կանոնակարգված կազմակերպելու համար։
Քննարկվեցին աշխատանքային մի շարք հարցեր։ Հանձնարարականներ տրվեցին բաժինների պատասխանատուներին, կանաչապատման աշխատակիցներին։
Նշվեց, որ մայիս ամսվա ընթացքում Կենդանաբանական այգում կանցկացվի առաջին բուժօգնության դասընթաց, որին կմասնակցեն այգու աշխատակիցները։ Դասընթացին կարող են մասնակցել նաև բոլոր ցանկացողները։-