Կենդանաբանական այգու անվտանգությունը կհսկվի տեսախցիկներով, իսկ աշխատակիցների մուտքն ու ելքը կդառնա քարտային համակարգով

Կենդանաբանական այգու տնօրինության և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը հետաքրքրվեց կենդանիների խնամքի բաժինների ջեռուցման հարցով, որն այլևս խնդիր չէ։

  Կենդանաբանական այգում տեխնիկական համալրումները կատարվում են շեշտը դնելով նորագույն լուծումներով հագեցվածության վրա։ Նշվեց որ այգին արդեն համալրվում է տեսախցիկներով և շուտով ողջ տարածքի անվտանգությունը կհսկվի դրանցով։

  Աշխատակիցների մուտքն ու ելքը շուտով քարտային համակարգով կդառնա։

Տնօրենի ժ/պ-ն նշեց, որ չնայած եղանակային պայմաններին այգում շինարարական աշխատանքները շարունակում են ընթանալ. այժմ վագրերի ազատավանդակը բաժանվում է երկու մասի, կառուցվում ևս մեկ ջրավազան։