Կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը հանդիպեց EAZA-ի՝ ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկի հետ

Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամներն այսօր հանդիպում ունեցան EAZA-ի՝ Երևանի կենդանաբանական այգու մենթոր Ջոսե Կոկի հետ։

Նախ անդամները ծանոթացան վերջինիս հետ՝ ներկայացնելով իրենց ծավալած գործունեությունը, խորհրդի ստեղծման նպատակն ու աշխատանքային սկզբունքները։

Մենթորը կիսվեց այգում ստացած տպավորություններով՝ աշխատակիցների համազգեստներից մինչև լուսային լուծումներով հագեցած ինֆորմացիոն ցուցանակներ։ Հիացմունք հայտնեց այգու մաքրության ու կանաչապատման աշխատանքների համար։

 

Ներկայացրեց այգում առաջնային կարևորության անելիքները, որոնք թույլ կտան մոտենալ մեր նպատակին՝ EAZA-ի լիիրավ անդամ դառնալուն։

Մենթորն ընդգծեց, որ EAZA-ն կարևորում է Կենդանաբանական այգիներում կառավարման խորհրդի առկայությունը։ Իսկ Երևանի կենդանաբանական այգու դեպքում խորհուրդն առկա է, ավելին՝ կազմված է ոլորտի լավագույն մասնագետներով, ինչը որպես առավելություն կդիտվի EAZA-ում։