Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի՝ 2 զեբր (վագրաձի), 2 եվրոպական եղնիկ, 4 բաշավոր ոչխար, 1 սպիտակ վագր և 1 գորշ արջ։ Զեբրերը և եվրոպական եղնիկներն ցուցադրվում են միևնույն ազատավանդակում, քանի որ նրանք մինչև այգի տեղափոխվելն ապրել են միասին:

   Սպիտակ վագրն ու նոր արջը դեռևս չեն ցուցադրվում, քանի որ այդ կենդանիները շատ երիտասարդ են և հնարավոր չէ ցուցադրել այգում արդեն բնակվող չափահաս գիշատիչների հետ:

Առաջիկայում առանձին ազատավանդակներ կառուցելուց հետո նրանք նույնպես կցուցադրվեն։ Այգուն կենդանիները նվիրաբերել է Գագիկ Ծառուկյանը։

Այժմ այգում կա 150-ից ավելի տեսակ, առանձնյակների թիվն անցնում է 900-ից: Առաջիկայում սպասվում են նոր համալրումներ: