Եկել ենք աշնան այս ցուրտ օրերը ջերմացնելու 🍁🍂

Նոյեմբերի 25-ին՝ շաբաթ օրը, այգում կիրականցվեն մի շարք կրթական միջոցառումներ, որոնց ընթացքում դուք կծանոթանաք կենդանիների զարմանահրաշ աշխարհին և այն նորովի կբացահայտեք։

Միջոցառման ընթացքում դուք կիմանաք՝

🔸որ կենդանատեսակի մարմինն է արտադրում արևապաշտպան նյութ, որն իր գործառույթով նման է այն արևապաշտպաններին, որոնք մենք ենք օգտագործում,

🔸որ թռչնատեսակն է սնվում հիմնականում ոսկրերով,

🔸որ կենդանատեսակն է մարդկանց նման սգում հարազատի մահը և կազմակերպում մահվան ծեսեր,

🔸ինչպիսի սոցիալական հարաբերություններ կան տարբեր կենդանական խմբերում։

Նման և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ ձեզ կտան այգու սիրելի կամավորները, որոնք կիրականացնեն էքսկուրսիաներ հետևյալ գրաֆիկով՝

🐅 Գիշատիչների և պրիմատների բաժին՝ 11։00

🦚 Թռչունների բաժին՝ 13։00

🦓 Խոտակերների բաժին՝ 14։00

🐍 Ակվատերարիում՝ 16։00

Այդ օրը նախատեսվում են նաև ցուցադրական կերակրումներ և թրեյնինգներ։

Զբոսավորները նշված ժամին ձեզ կդիմավորեն դրամարկղում և կիրականացնեն էքսկուրսիան այգու տարածքում 😍🤗

Էքսկուրսիան անվճար է, մուտքավճարը, ինչպես միշտ, 1000 դրամ։