Հունիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգում

 

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Երևանի կենդանաբանական այգում կայացած միջոցառմանը ներկա է եղել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, Երևանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, ԵԿԱ կառավարման խորհրդի անդամները։

   

Հագեցած օրն ապահովել են Անանիա Շիրակացի կրթահամալիրի սաները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչները և մի շարժ խմբեր ու կազմակերպություններ։

         

Միջոցառումն ուղեկցվել է երգ ու պարով, զարգացնող ու ինտելեկտուալ խաղերով, հյուրասիրությամբ ու բազմաթիվ անակնկալներով, որոնց Այգին հնարավորություն տվեց մասնակցելու բազմաթիվ երեխաների։