Մրցույթ
Ուռա՜՜՜
Լավ նորություն ունենք կենդանիների սիրահարների համար
Երևանի կենդանաբանական այգին հայտարարում է ֆոտոմրցույթ «Իմ սիրելի կենդանին» խորագրով
Ունե՞ք սիրելի կենդանի, որը գրավում է ձեր սիրտն ամեն անգամ, երբ այցելում եք այգի։ Ժամանակն է կիսել այդ կապն աշխարհի հետ ձեր լուսանկարների միջոցով
Ինչպես մասնակցել.
Այցելե՛ք Երևանի կենդանաբանական այգի և լուսանկարե՛ք ձեր սիրելի կենդանուն։ Այն կարող է լինել ընկերասեր Շական, վեհ Մուֆասան կամ այգու ցանկացած այլ բնակիչ
Ուղարկե՛ք ձեր կողմից արված լավագույն նկարը կենդանաբանական այգու էլ. հասցեին՝ info@zoo.am մինչև նոյեմբերի 26-ը
Կիսվե՛ք լուսանկարով ձեր սոցիալական ցանցում՝ օգտագործելով #ԵրևանիԿենդանաբանականԱյգի, #YVNZOO #YvnZooPhoto հեշթեգները։
Մրցույթի կանոններ.
Լուսանկարը պետք է արվի Երևանի կենդանաբանական այգում,
Լուսանկարները պետք է ուղարկել մինչև նոյեմբերի 26-ը,
Ամեն մասնակից կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար,
Ինչպես նաև պետք է հետևե՛լ կենդանաբանական այգու ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:
Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՀԱՏՈՒԿ նվերներով և կստանան Երևանի կենդանաբանական այգու մեկամյա ԱՆՎՃԱՐ այցելության հնարավորություն
Մենք անհամբեր սպասում ենք տեսնելու ձեր լուսանկարներին։ Ուրախ կլինենք տեսնել ձեր հետաքրքիր նկարը նաև այս գրառման մեկնաբանություններ բաժնո
Սիրով՝ Երևանի կենդանաբանական այ