Սուրիկատն ու իր ոչ սովորական ընկերը

 

Երևանի կենդանաբանական այգում նոր հետաքրքրաշարժ իրադարձություն է տեղի ունեցել Արդեն երկու ամիս է, ինչ այգու բնակիչ սուրիկատը նոր ընկեր է գտել։ Սուրիկատները գիշատիչ կենդանիներ են, որոնց կերաբաժնի մեջ են մտնում նաև կենդանական ծագման կերեր, բայց արի և տես, որ դա չի խանգարել նրան ընկերանալ փոքրիկ ծովախոզուկի հետ և պաշտպանել նույն ազատավանդակում բնակվող մացառախոզերից: