Օգոստոսի 12-ին Երևանի կենդանաբանական այգին իր մասնակցությունն ունեցավ փղերի համաշխարհային օրվան։ Այգում կազմակերպվեց իրազեկման ու կրթական ծրագիր, որի ընթացքում կենդանաբանական այգու գիտակրթական ծրագրերի պատասխանատու Քնարիկ Համբարձումյանը զեկույց ներկայացրեց փղերի կենսաբանական, էկոլոգիական առանձնահատկությունների, նրանց սպառնացող վտանգների և ներկայիս պահպանության հիմնախնդիրների մասին, ինչպես նաև ներկաները ծանոթացան Երևանի կենդանաբանական այգու փղերի պատմությանը։ Զեկույցից և քննարկումից հետո մասնակիցները այցելեցին և տեսան մեր սիրելի Բունկայի լոգանք ընդունելն ու կերակրվելը։ Իսկ փղի խնամող Գառնիկ Մխիթարյանը ներկայացրեց կենդանու խնամքի առանձնահատկություններն ու պատասխանեց մասնակիցների հուզող հարցերին։     

Կցանկանա՞ք նմանատիպ այլ միջացառումներ կազմակերպվեն։