Մանկավարժական համալսարանի կենսաբանության բաժնի մագիստրատուրայի ուսանողները
այգու և համալսարանի միջև կնքած հուշագրի շրջանակում պրակտիկ բաց դաս անցկացրին Երևանի
կենդանաբանական այգում։ Դասը վարում էր Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյան։