Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Խնդիրների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Կենդանաբանական Այգի Կամար
Երևանի Կենդանաբանական Այգի

Կամավորություն

Կամավորությունն, ի շահ հասարակության, ժամանակ և էներգիա տրամադրելու սկզբունքն է՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում։ Այն ամենևին էլ շահ չի ենթադրում և նպաստում է բարության սերմանմանն ու կյանքի որակի բարելավմանը։ Իսկ կարելի՞ է պատկերացնել առավել շնորհակալ և հաճելի գործունեություն, քան աշխատանքը կենդանիների հետ: Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է բոլոր կենդանասերներին, բնասերներին, ապագա կենդանաբաններին ու կենդանաբույժներին կամավորական աշխատանքներ իրականացնել այգու տարբեր ստորաբաժանումներում՝ թռչունների, սմբակավորների (իմիջիայլոց գաղտնիքով ասեմ՝ փիղը հենց այս բաժնում է), պրիմատների և այլն: Ցանկության դեպքում կարող եք մասնակցել նաև կրթական և գիտական միջոցառումների կազմակերպմանը: Մեր այգում կամավոր դառնալու համար ազգային, սեռական ու տարիքային սահմանափակումներ չկան։ Իսկ եթե դու 18 տարեկանից փոքր ես, ապա մեզ պետք է ծնողներից կամ խնամակալներից մեկի թույլտվությունը: Կամավորական աշխատանքների ավարտին տրվում է հավաստագիր: Եթե հետաքրքրեց՝ անցիր հղմամբ և լրացրու հայտը: Սիրով՝ Կենդանաբանական այգու թիմ

Created by potrace 1.15, written by Peter Selinger 2001-2017