Երկսապատավոր ուղտ

Դաս                 Կաթնասուններ  Mammalia

Կարգ               Կետազույգ կճղակավորներ Cetartiodactyla

Ենթակարգ    Կոշտուկավորներ Tylopoda

Ընտանիք        Ուղտանմաններ Camelidae

Ցեղ                    Ուղտեր Camelus

Տեսակը            Երկսապատավոր ուղտ Camelus bactrianus

Ուղտերը պատկանում են կոշտուկավորների ենթակարգին։ Ներկայումս տարբերակում են երեք ժամանակակից տեսակներ՝ միասապատավոր ուղտ (Camelus dromedarius), երկսապատավոր ուղտ (Camelus bactrianus) և վայրի ուղտ (Camelus ferus)։ Վերջինս նախկինում համարվում էր երկսապատավոր ուղտի վայրի նախնին, այնուհետև ենթատեսակը (Camelus bactrianus ferus), սակայն 2007-2010 թթ կատարված գենետիկական հետազոտությունների հիման վրա այս կենդանիները առանձնացվել են որպես ինքնուրույն տեսակ։ Հարկ է նշել, որ վայրի ուղտը ներկայումս գոյություն ունեցող տեսակներից միակն է, որն իսկապես վայրի է, միասապատ և երկսապատ ուղտերը հայտնի են կամ որպես ընտանի կամ երկրորդաբար վայրիացած։

 Երկսապատավոր ուղտ կամ Բակտրիան (Camelus bactrianus)։ Բակտրիան անվանումը ծագել է կենտրոնական Ասիայում գտնվող Բակտրիա մարզի անունից, որտեղ  այս ուղտերն առաջին անգամ ընտայնացվել են ։

  Մարմնի ներկայությունը կարող է հասնել մինչև 3,5մ, մնդավի բարձրությունը՝  2 մ։ Էգերը կշռում են 430-450 կգ, արուները՝ 450-500 կգ։ Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված է։

 Ունեն լավ տեսողություն և հոտառություն։ Դիմացկուն կենդանիներ են, կարող են քայլել օրական 30-40 կմ՝ իրենց վրա կրելով մինչև 300 կգ բեռ։

  Ուղտերը հարմարված են ինչպես շոգ, այնպես էլ ցուրտ եղանակին։ Խիտ բուրդը   կատարում է ջերմակարգավորման դեր՝ մաշկը պաշտպանելով շոգից և ցրտից, միարժամանակ նվազեցնելով  ջրի գոլորշիացումը։ Իրանը, որն անմիջապես գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ և ամենաջերմահարվող հատվածն է, պաշտպանված է սապատներով։ Սապատներն իրենցից ներկայացնում են ճարպային կուտակումներ և կատարում են ինչպես ջերմակարգավորիչ այնպես էլ պահուստային սննդանյութերի կուտակման դեր։ Հարկ է նշել, որ սապատներում չկան ջրի պաշարներ, սակայն պաշարային ճարպի ճեղքման արդյունքում առաջանում է նաև ջուր, որը կարող է օգտագործվել օրգանիզմի կողմից։  

Բակտրիանները լավ հարմարված են անապատային և կիսաանապատային կենսաձևին։ Ունեն խիտ թարթիչներ իսկ քթանցքները պաշտպանված են փականներով, ինչի շնորհիվ ավազամրրիկների ժամանակ  ավազը և փոշին չեն լցվում աչքերի մեջ և շնչառական ուղիներ։ Ոտնաթաթերի տակ կան փափուկ, բայց միևնույն ժամանակ ամուր կոշտուկներ, որոնք նրանց թույլ են տալիս քայլել անապատի տաք մակերեսի վրայով՝ չայրելով ոտքերը։ Հաստ կոշտուկներով պատված են նաև առջևի և հետին վերջույթների ծնկահոդերը, ինչի շնորհիվ ստացել են կոշտուկավորներ անունը։

 Սնվում են բուսական ծագման կերերով: Նրանց ստամոքսն ունակ է մարսելու այն կոպիտ և սակավ սննդարար կերերը, որոնցից հրաժարվում են այլ կենդանիներ

Զուգավորման շրջանը սկսվում է փետրվար ամսին, հղիությունը տևում է 13 ամիս, ծնվում է 1 ձագ։ Ապրում են 35-40 տարի։

Երևանի կենդանաբանական այգու միակ ուղտը արու է, անունը Մարտին։ Ծնվել է  2011 թ մարտի 26 –ին՝ կենդանաբանական այգում։