Հասցե`
Մյասնիկյան 20, Երևան, ՀՀ
Աշխատաժամեր՝ ամեն օր 10:00-19:00
Հեռախոսահամար
010 56 23 62
Էլեկտրոնային հասցե`
info@zoo.am
Բացահայտիր բնության զարմանահրաշ աշխարհը հենց Երևանի սրտում։
Երևանի կենդանաբանական այգու պատմությունը սկիզբ է առնում 1940-ականներից։ Տասնամյակների ընթացքում այն շարունակաբար զարգացել և բարեփոխվել է՝ դառնալով մայրաքաղաքի սիրված կրթական, ժամանցային և հանգստի վայրերից մեկը։
Այսօր այգին տուն է ավելի քան 160 կենդանատեսակի համար։ Դրանց զգալի մասն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում, ընդգծելով այգու կարևոր բնապահպանական և գիտակրթական դեր։
Լինելով բնապահպանական կառույց՝ կենդանաբանական այգին իր գործունեության հիմքում դնում է կենսաբազմազանության պահպանումը։ Այստեղ իրականացվում են վտանգված տեսակների պահպանության, բազմացման և հանրային իրազեկման աշխատանքներ՝ միտված կենդանիների բարեկեցության բարձրացմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային՝ հատկապես Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենսաբազմազանությանը բնորոշ վտանգված տեսակներին։ Դրանցից հայկական մուֆլոնը դարձել է այգու խորհրդանիշ՝ արտացոլվելով տարբերանշանում և մարմնավորելով մշակույթ – բնություն ներդաշնակ փոխկապակցվածությունը։
Այսօր Երևանի կենդանաբանական այգին պարզապես կենդանիների ցուցադրության վայր չէ։ Այն կրթական, գիտական և բնապահպանական կենտրոն է, որտեղ յուրաքանչյուր այց օգնում է ավելի լավ ճանաչել բնությունը և հասկանալ դրա պահպանության կարևորությունը։

Երևանի կենդանաբանական այգին բաց է 10։00-19։00

3-69 տարեկան՝ 1000 դրամ
Առկա են անվճար
եվ զեղչված տոմսեր
Տեղեկացնում ենք, որ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի...
Եկավ մրցույթի ամփոփման շատ սպասված օրը։ Այսպիսով, «Իմ սիրելի...
Մարտի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես Վայրի բնության...
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին Երևանի ...
Դեկտեմբերի 5-ին ամբողջ աշխարհում նշվում է Կամավորների միջազգային...
Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս օրերին տնկվել է արդեն...