Սիրու՞մ ես կենդանիներին և հետաքրքրված ես վայրի բնության պահպանությամբ։ Երազու՞մ ես աշխատել կենդանիների հետ և քո ներդրումն ունենալ նրանց խնամքի ու բարեկեցության ապահովման գործում։
Եթե այո, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է
Կենդանի խնամողի ազատ հաստիքներ
Հիմնական պարտականություններ
Կենդանիների ամենօրյա խնամք և կերակրում
Ազատավանդակների մաքրում և հիգիենայի ապահովում
Կենդանիների վարքի դիտարկում
Կենդանիների համար զբաղվածությունների ապահովում
Կենդանիների բարեկեցության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում
Պահանջներ
Սեր և պատասխանատու վերաբերմունք կենդանիների նկատմամբ
Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
Ֆիզիկական ակտիվ աշխատանքի պատրաստակամություն
Աշխատանքային պայմաններ
6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Աշխատանք փորձառու մասնագիտական թիմում
Հնարավորություն ներգրավվելու կենդանիների խնամքի և բարեկեցության ապահովման գործընթացներում