ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Մեր նպատակն է ապահովել Ձեր հաճելի հանգիստը՝ միաժամանակ պահպանելով կենդանիների բարօրությունն ու անվտանգությունը։ Խնդրում ենք այցելության ընթացքում հետևել այս կանոններին․

🔇 Հարգանք կենդանիների հանդեպ

  • Խուսափեք աղմկելուց, բղավելուց և կենդանիներին վախեցնելուց։
  • Մի թակեք ապակիներին, մի հարվածեք ցանկապատերին։
  • Մի բարձրացեք ցանկապատերի կամ պատնեշների վրա։
  • Ձեռքերը մի անցկացրեք արգելապատնեշից այն կողմ։
  • Խստիվ արգելվում է կենդանիների տարածք մուտք գործելը։
  • Թույլատրվում է կերակրել միայն սմբակավորներին և պրիմատներին՝ այգում վաճառվող հատուկ կերերով։
    * Մարդու համար նախատեսված սնունդը կարող է վտանգել կենդանիների առողջությունը և կյանքը։


🚯
Մաքրություն և շրջակա միջավայրի պահպանում

  • Թափոնները նետեք միայն աղբամաններում։
  • Արգելվում է ծաղիկներ կամ բույսեր քաղել։
  • Խոտածածկի վրայով քայլել միայն «պիկնիկ զոնայում»։


🚫
Թույլատրվող և արգելված իրեր

  • Արգելվում է մուտքը հեծանիվներով, սկեյթբորդներով, էլեկտրասքեյթերով և նմանատիպ միջոցներով։
    Բացառություն են մանկական և հաշմանդամության սայլակները։
  • Կենդանիներով մուտքը արգելվում է (բացառությամբ ուղեկցող շների՝ կույրերի համար)։
  • Արգելվում է ծխել կենդանիների տարածքի հարևանությամբ։


📸
Լուսանկարահանում

  • Թույլատրվում է լուսանկարել և տեսանկարահանել անձնական օգտագործման համար։
  • Կոմերցիոն լուսանկարահանումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։
  • Դրոններով նկարահանման համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։


👶
Երեխաների անվտանգություն

  • Երեխաները պետք է գտնվեն մեծահասակների մշտական վերահսկողության ներքո։
  • Խնդրում ենք բացատրել երեխաներին կենդանիների հանդեպ հարգալից վերաբերմունքի կարևորությունը։


👮
Անվտանգություն

  • Հետևեք այգու աշխատակիցների և անվտանգության ծառայության ցուցումներին։
  • Արտակարգ իրավիճակներում մնացեք հանգիստ և հետևեք ելքերին ուղղորդող նշաններին։


📌
Նշում
Կանոնների խախտման դեպքում այգու աշխատակիցները իրավասու են ձեզ դուրս հրավիրել այգու տարածքից։