Կյանքի նոր զարթոնք Երևանի կենդանաբանական այգում. Ծնվել են Կարմիր գրքում գրանցված ձագուկներ
May 13, 2026
Կյանքի նոր զարթոնք Երևանի կենդանաբանական այգում. Ծնվել են Կարմիր գրքում գրանցված ձագուկներ
Երևանի կենդանաբանական այգին այս օրերին լցվել է նոր կյանքով ու առանձնահատուկ ջերմությամբ. հայկական մուֆլոնի, գառնանգղի և սպիտակագլուխ անգղի ընտանիքներում ծնվել են փոքրիկ ձագուկներ
Այս երեք տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, և յուրաքանչյուր հաջող բազմացում կարևոր քայլ է ոչ միայն այգու, այլև բնության պահպանության և կենսաբազմազանության պահպանման գործում
Սա հույսի, շարունակական կյանքի ու կենսաբազմազանության պահպանման մասին պատմություն է
Համեցեք այգի՝ միասին տեսնելու մեր նոր փոքրիկ բնակիչներին: