Մարտի 3-ը՝ Վայրի բնության համաշխարհային օր

Content Image

Մարտի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես Վայրի բնության համաշխարհային օրը

Այն միտված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանների խնդիրը չէ, այլ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
 
Այս խորհրդանշական օրվան միացավ նաև մեր կենդանաբանական այգին՝ կարևորելով ոչ միայն կենդանիների ցուցադրումը, այլև իր կրթական, գիտական և բնապահպանական առաքելությունը։ Ժամանակակից կենդանաբանական այգին առաջին հերթին կրթության և իրազեկման կենտրոն է, որտեղ ձևավորվում է պատասխանատու վերաբերմունք կենդանական աշխարհի նկատմամբ։
 
Մարտի 3-ին այգում անցկացվեցին կենդանիների ցուցադրական կերակրումներ:
Բացի այդ, տեղի ունեցավ կրթական սեմինար, որի ընթացքում քննարկվեց կենդանաբանական այգիների դերը բնապահպանության և վայրի բնության պահպանության գործում։
Վայրի բնության համաշխարհային օրը դարձավ ևս մեկ առիթ՝ արժևորելու բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը և գիտակցելու, որ յուրաքանչյուր փոքր քայլ կարող է նշանակալի ներդրում ունենալ պահպանության գործում։
raybakan
Thumbnail

Previous Post
Հայտարարություն