Երևանի կենդանաբանական այգին իր կրթական և բնապահպանական ծրագրերի շրջանակում իրականացնում է կամավորական ծրագիր՝ նպատակ ունենալով բնությամբ և կենդանական աշխարհով հետաքրքրված անձանց հնարավորություն տալու իրենց ներդրումն ունենալ կենդանիների պահպանության և բարեկեցության գործում։
Եթե սիրում եք կենդանիներին, ցանկանում եք ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնակցել կարևոր ու պատասխանատու աշխատանքի, ապա Երևանի կենդանաբանական այգու կամավորական ծրագիրը հենց ձեզ համար է։
Մասնակցել այգում կազմակերպվող կրթական միջոցառումներին, աջակցել դրանց կազմակերպմանն ու իրականացմանը։
Օգնել կենդանիների կերակրման և խնամքի աշխատանքներում՝ աշխատելով այգու մասնագետների ուղղորդմամբ։
Մասնակցել կենդանիների համար զբաղվածություն ապահովող պարագաների պատրաստմանը և միջավայրի հարստացման (enrichment) ծրագրերին։
Աջակցել կենդանիների վարքագծի դիտարկմանը և տվյալների գրանցմանը։
Տրամադրել տեղեկատվություն այգու մասին, մասնակցել ճանաչողական շրջայցերի անցկացմանը և այցելուներին ներկայացնել կենդանիների պահպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Աջակցել այգում անցկացվող կրթական, բնապահպանական և այլ թեմատիկ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը։
Կամավորական ծրագրին մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք՝
Երևանի կենդանաբանական այգու կամավոր դառնալու համար անհրաժեշտ է՝
Եթե ցանկանում եք միանալ Երևանի կենդանաբանական այգու կամավորական ծրագրին, անցեք հղումով և լրացրեք հարցաթերթիկը
Դիմումը լրացնլուց հետո այգու մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ և կուղղորդեն կամավորական ծրագրին միանալու գործընթացում։
Կամավորներից ակնկալվում է շաբաթական առնվազն 4–6 ժամ մասնակցություն։
Այո, կամավորական ծրագրին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր անձինք։
Կամավորները ներգրավվում են կենդանիների խնամքի, զբաղվածության և դիտարկման որոշ աշխատանքներում՝ մասնագետների վերահսկողությամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ։
Այո, ծրագրին միանալուց առաջ կամավորները մասնակցում են կարճ վերապատրաստման, որտեղ ներկայացվում են անվտանգության կանոնները և աշխատանքի ընթացքը՝ բոլոր մանրամասներով։
Այո։ Կամավորական ծրագրի ընթացքում անհրաժեշտ պահանջներին և մասնակցության պայմաններին հետևելու դեպքում կամավորներին տրամադրվում է համապատասխան հավաստագիր։
Միացե՛ք Երևանի կենդանաբանական այգու կամավորական ծրագրին և դարձեք կենդանիների և բնության պահպանության կարևոր գործընկեր։