Կաթնասուններ
Կետազույգ կճղակավորներ
Կոշտուկավորներ
Երկսապատավոր ուղտ
Ուղտանմաններ
Ուղտեր
Ուղտերը պատկանում են կոշտուկավորների ենթակարգին։ Ներկայումս տարբերակում են երեք ժամանակակից տեսակներ՝ միասապատավոր ուղտ (Camelus dromedarius), երկսապատավոր ուղտ (Camelus bactrianus) և վայրի ուղտ (Camelus ferus)։ Վերջինս նախկինում համարվում էր երկսապատավոր ուղտի վայրի նախնին, այնուհետև ենթատեսակը (Camelus bactrianus ferus), սակայն 2007-2010 թթ կատարված գենետիկական հետազոտությունների հիման վրա այս կենդանիները առանձնացվել են որպես ինքնուրույն տեսակ։ Հարկ է նշել, որ վայրի ուղտը ներկայումս գոյություն ունեցող տեսակներից միակն է, որն իսկապես վայրի է, միասապատ և երկսապատ ուղտերը հայտնի են կամ որպես ընտանի կամ երկրորդաբար վայրիացած։
Երկսապատավոր ուղտ կամ Բակտրիան (Camelus bactrianus)։ Բակտրիան անվանումը ծագել է կենտրոնական Ասիայում գտնվող Բակտրիա մարզի անունից, որտեղ այս ուղտերն առաջին անգամ ընտայնացվել են ։
Մարմնի ներկայությունը կարող է հասնել մինչև 3,5մ, մնդավի բարձրությունը՝ 2 մ։ Էգերը կշռում են 430-450 կգ, արուները՝ 450-500 կգ։ Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված է։
Ունեն լավ տեսողություն և հոտառություն։ Դիմացկուն կենդանիներ են, կարող են քայլել օրական 30-40 կմ՝ իրենց վրա կրելով մինչև 300 կգ բեռ։
Ուղտերը հարմարված են ինչպես շոգ, այնպես էլ ցուրտ եղանակին։ Խիտ բուրդը կատարում է ջերմակարգավորման դեր՝ մաշկը պաշտպանելով շոգից և ցրտից, միարժամանակ նվազեցնելով ջրի գոլորշիացումը։ Իրանը, որն անմիջապես գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ և ամենաջերմահարվող հատվածն է, պաշտպանված է սապատներով։ Սապատներն իրենցից ներկայացնում են ճարպային կուտակումներ և կատարում են ինչպես ջերմակարգավորիչ այնպես էլ պահուստային սննդանյութերի կուտակման դեր։ Հարկ է նշել, որ սապատներում չկան ջրի պաշարներ, սակայն պաշարային ճարպի ճեղքման արդյունքում առաջանում է նաև ջուր, որը կարող է օգտագործվել օրգանիզմի կողմից։
Բակտրիանները լավ հարմարված են անապատային և կիսաանապատային կենսաձևին։ Ունեն խիտ թարթիչներ իսկ քթանցքները պաշտպանված են փականներով, ինչի շնորհիվ ավազամրրիկների ժամանակ ավազը և փոշին չեն լցվում աչքերի մեջ և շնչառական ուղիներ։ Ոտնաթաթերի տակ կան փափուկ, բայց միևնույն ժամանակ ամուր կոշտուկներ, որոնք նրանց թույլ են տալիս քայլել անապատի տաք մակերեսի վրայով՝ չայրելով ոտքերը։ Հաստ կոշտուկներով պատված են նաև առջևի և հետին վերջույթների ծնկահոդերը, ինչի շնորհիվ ստացել են կոշտուկավորներ անունը։
Սնվում են բուսական ծագման կերերով: Նրանց ստամոքսն ունակ է մարսելու այն կոպիտ և սակավ սննդարար կերերը, որոնցից հրաժարվում են այլ կենդանիներ
Զուգավորման շրջանը սկսվում է փետրվար ամսին, հղիությունը տևում է 13 ամիս, ծնվում է 1 ձագ։ Ապրում են 35-40 տարի։
Երևանի կենդանաբանական այգու միակ ուղտը արու է, անունը Մարտին։ Ծնվել է 2011 թ մարտի 26 –ին՝ կենդանաբանական այգում։
Գտնվելու վայր: Մյասնիկյան 20, ք. Երևան, Հայաստան
Հեռախոս: +374 10 56 23 62
Էլ. հասցե: [email protected]