Կաթնասուններ
Գիշատիչներ
Առյուծ
Կատվազգիներ
Եղեգնակատու
Եղեգնակատուն կատվազգիների ընտանիքի գիշատիչ կենդանի է։ Նրան անվանում են նաև Խաուս, ճահճային կամ նեղոսյան կատու։ ՀՀ-ում տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), մասամբ հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։
Հին Եգիպտոսում դեռ 3 հազար տարի առաջ, եգիպտացիները կարողացել են ընտայնացնել կենդանուն և օգտագործել ջրլող թռչունների որսի ժամանակ։
Դրա մասին հայտնի է դարձել հայտնաբերված ժայռապատկերներից, որոնցում պատկերված են նմանատիպ կենդանիներ՝ ատամների մեջ որսը բռնած դեպի ափ լողացող, որտեղ կանգնած են մարդիք ։ «Խաուս» անվանումը կրկին առաջացել է հին Եգիպտոսից, որովհետև կատուներին պահում էին տանը։ Եղեգնակատուն ընտանի կատվից տարբերվում է ավելի խոշոր չափերով։ Մարմնի երկարությունը տատանվում է 60–90սմ, իսկ պոչի երկարությունը հասնում է 21–30սմ։ Քաշը կազմում է 8–15 կգ, մնդավի բարձրությունը՝ 50–90սմ։ Մարմինը համեմետաբար կարճ է, ոտքերը երկար, իսկ ականջների ծայրերին առկա էն մազափնջեր։ Մազածածկը միջին երկարության է, իսկ գունավորումը հիմնականում ավազամոխրագույն և հիշեցնում է չոր եղեգնի գույնը։ Մորթու վրա կարող է լինել աննկատելի նախշ՝ մուգ բծերի կամ գծերի ձևով, որն ավելի տեսանելի է պոչի և վերջույթների վրա։ Այն ավելի նկատելի է երիտասարդ սռանձնյակների և ձագերի մոտ։ Մազափոխությունը լինում է ամռանը, աշնան վերջում մորթին դառնում է շատ խիտ։
Գիշատչի գունավորումը թույլ է տալիս հմտորեն քողարկվել եղեգների և թփերի մեջ։ Բնակվում են գորշուկների և աղվեսների լքված բներում, գետերի և ջրամբարների մոտ։ Գերազանց լողորդներ են, ինչի շնորհիվ որսում են ջրլող թռչուններ և ձկներ։
Եղեգնակատվի սննդակարգը շատ բազմազան է և կարելի է վստահորեն ասել, որ նա սնվում է ցանկացած կենդանի արարածով, որը կորող է որսալ։
Զուգավորման շրջանը սկսվում է հունվար-փետրվար ամիսներին։ Այդ ժամանակահատվածում կենդանիները ձգտում են ընտանիք կազմել։ Զուգավորումից հետո էգ կատվի հղիությունը տևում է 60–66 օր։ Ձագուկները ծնվում են մայիսին, 100 գր քաշով։ Արուների թիվը գերազանցում է էգերին։ Աչքերը բացվում են ծնվելուց 10 օր անց, իսկ 6 ամսականում կենդանիները դառնում են սեռահասուն։ Սերնդի կերակրման և դաստիարակմանը մասնակցում են երկու ծնողներն էլ։ Երկու ամսականից ձագերը բացի մայրական կաթից սկսում են սնվել նաև մսով, իսկ 5 ամսեկանից՝ դառնում լիովին ինքնուրույն։
Բնական միջավայրում եղեգնակատուներն ապրում են մոտ 15 տարի, անազատության մեջ՝ շատ ավելի երկար և բավականին լավ բազմանում են, ինչը շատ կարևոր է տվյալ տեսակի պահպանման և բնության մեջ կենդանու քանակի ավելացման համար։
Գտնվելու վայր: Մյասնիկյան 20, ք. Երևան, Հայաստան
Հեռախոս: +374 10 56 23 62
Էլ. հասցե: [email protected]