Մանդրիլ

Content Image
Դաս

Կաթնասուններ

Կարգ

Պրիմատներ 

Տեսակ

Մանդրիլ կամ Սֆինքս

Ընտանիք

Կապիկներ

Ցեղ

Մանդրիլներ

Մանդրիլը  բավականին վառ գունավորում ունեցող պրիմատ է։ Հենց գունավորումով են մանդրիլներն առանձնանում բոլոր մյուս կապիկներից: Այս ընտանիքին պատկանող պրիմատներին  անվանում են նաև նեղքիթ կամ շնգլուխ կապիկներ, քանի որ նրանց գանգի կառուցվածքը նման է շան գլխին:
Քայլելիս մանդրիլներն օգտագործում են բոլոր 4 վերջույթները, որոնք լավ զարգացած են։  Դրա շնորհիվ պրիմատը կարողանում է արագ վազել և հմտորեն մագլցել ծառերի վրա: Մանդրիլները բավականին խոշոր պրիմատներ են՝ արուներն ավելի խոշոր են և գունեղ։ Արուների մնդավի բարձրությունը հասնում է 0,8 մետրի, իսկ քաշը՝ ավելի քան 50 կիլոգրամի։ Էգերի առավելագույն հասակը կազմում է 0,6 մ,  քաշը մինչև 15 կգ։ Այս տեսակն ունի պավիաններից ամենակարճ պոչը՝ 30-ից 60 մմ, որը կապիկի կյանքում ոչ մի մասնակցություն չի ունենում։ Այն անշարժ է, որոշ էգեր էլ ընդհանրապես պոչ չունեն։

Մանդրիլները հանդիպում են արևմտյան Աֆրիկայի այնպիսի տարածքներում ինչպիսիք են Կամերունի հարավային մասը, Գաբոնը, Կոնգո գետի ավազանը։
Ամենակեր են և շատակեր։ Նրանց ամենօրյա կերակրացանկը ներառում է ինչպես բուսական կերեր՝ միրգ, բանջարեղեն և բույսեր, այնպես էլ կենդանական ծագման կերեր՝ թռչունների ձվեր, մանր թռչուններ, սողուններ, միջատներ և այլն։ Մանդրիլները ապրում են խոշոր, 30–40 առանձնյակներից կազմված, ընտանեկան խմբերով:  Խմբում էգերի քանակը արուներից ավելի է։ Խումբը գլխավորում է ալֆա արուն, ում պարտականությունների մեջ է մտնում նաև հետևել ընտանիքում հստակ հիերարխիայի /ստորադասման/ պահպանումը։
Մանդրիլներն անազատ պայմաններում ապրում են բավականին երկար՝ 40–50 տարի, իսկ բնության մեջ փոքր ինչ կարճ։ Մանդրիլների զուգավորման շրջանն ընդգրկում է հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Էգերը զուգավորվում են միայն ալֆա արուի հետ։ Ալֆա էգերն օգնում են կարգավորել ընտանիքի մյուս բոլոր էգերի հարաբերությունները, ինչպես նաև օգնում են նրանց ձագերի խնամքում։ Հղիության տևողությունը 8 ամիս է։ Ամենից հաճախ ծնվում է մեկ ձագ, ավելի հազվադեպ՝ երկու։  Ձագերի մեծացման համար պատասխանատու է ողջ ընտանիքը։ Երեք տարեկանում երիտասարդ կենդանիները դառնում են լիովին ինքնուրույն։ Մանդրիլները բնակվում են խոնավ արևադարձային անտառներում։

Տեսակը գրանցված է ԲՊՄՄ Կարմիր գրքում և ունի «Վտանգված» կարգավիճակ։ Եթե ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այս տեսակի պահպանման և վերարտադրության համար, ապա ըստ կենսաբանների, մանդրիլի պոպուլյացիան կայուն կլինի։ Պրիմատներն իրենց հիանալի են զգում անազատության մեջ, օրինակ՝ կենդանաբանական այգում։ Արագ են ընտելանում մարդուն և հանգիստ բազմանում։
Երևանի կենդանաբանական այգում պահվում է երկու առանձնյակ, 20 տարեկան Մուրզիկը /արու/ և 17 տարեկան Սիման /էգ/։